Թրամփը հանձնարարել է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի վարչակազմի աղբյուրին։

Նշվում է, որ Սպիտակ տան առաջնորդը ցանկանում է համոզվել, որ հատկացվող միջոցներն օգտագործվում են Վաշինգտոնի շահերի տեսանկյունից լավագույն ձևով։ Վերանայման գործընթացի ժամանակ գումարները կսառեցվեն։ Վերանայումը կիրականացնեն պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ու ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը։

Հունիսին Պենտագոնում հայտել էին Ուկրաինային 250 մլն դոլարի տրամադրելու մասին։ Բացի պաշտպանական գերատեսչության գծով տրամադրվող գումարներից, 2019 թվականին Կիևը Պետդեպից կստանա նաև 445 մլն դոլար։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news