31-ամա վարորդի մեքենայի նստելատեղերի մեջտեղից հայտնաբերվել է կանեփանման զանգված

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

թմրանյութ

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողները օգոստոսի 28-ին, ժամը 17.00-ին, Մարտունի-Վարդենիս ճանապարհի Վաղաշեն գյուղի հատվածից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Երևան քաղաքի 31-ամյա մի բնակչի՝ իր «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի զննությամբ առջևի նստելատեղերի մեջտեղի տեսանելի հատվածից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված 36 գ դեղնականաչավուն, թաց կանեփանման զանգված: Ոստիկանների պահանջով՝ վարորդը ավտոմեքենայի առջևի պահոցից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր չորս պոլիէթիլենային տոպրակով փաթեթներ՝ 76 գ, 55 գ, 38 գ և 209 գ քաշերով թաց կանեփանման զանգվածներ, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ կիսատաբատի գրպանից հայտնաբերվել է մեկ կաթոցիչ:

Բերման ենթարկվածը հայտնել է, որ իր ավտոմեքենայից հայտնաբերված զանգվածները նույն օրը քաղել է Վարդենիս-Մարտունի ճանապարհի Ծովինար գյուղի հատվածի տիրազուրկ և անմշակ տարածքում վայրաճ կանեփ տեսակի բույսերից՝ իր անձնական օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: