Այգեհովիտ գյուղին հարակից անտառի հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

․

Օգոստոսի 29-ին, ժամը 06:20-ին վերսկսվել են օգոստոսի 28-ին, ժամը 18:09-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղին հարակից անտառում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ժամը 18:10-ին մարվել է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղին հարակից անտառում բռնկված հրդեհը:

Այրվել է մոտ 2 համացառուտ: