Մարուքյանին առաջարկել են այցելել վարչապետի աշխատակազմ՝գաղտնի զեկույցին ծանոթանալու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

էդմոն մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած նամակի պատասխանը:

Մարուքյանը խնդրել էր վարչապետին ներկայացնել, թե ինչ գաղտնի փաստաթղթի մասին էր նա խոսել ուղիղ եթերում, երբ ասել էր, որ արձակուրդի ընթացում մի փաստաթղթի էր ծանոթացել, որը ցույց է տալիս, ոչ որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է:

«Շատ կարեւոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ, այս փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»,-ասել է վարչապետը:

Էդմոն Մարուքյանն իր գրառման մեջ նշել է.

«Քիչ առաջ ստացել ենք այս գրությունն ի պատասխան վարչապետին ուղարկված իմ նամակի, որով խնդրել էի վարչապետի կողմից ուղիղ եթերներից մեկում հիշատակված գաղտնի զեկույցին ծանոթանալու հնարավորություն ընձեռել ինձ»:

Ըստ գրության՝ Մարուքյանին հորդորում են փաստաթղթին ծանոթանալու համար այցելել վարչապետի աշխատակազմ:

․