ELARD-ի փորձագետների հետ քննարկվել են Ամուլսարի շահագործման փորձաքննության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները, այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD ընկերության փորձագետները մանրամասն անդրադարձել են փորձաքննության արդյունքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:

Տեսակոնֆերանսի տեսանյութը պատրաստման փուլում է և կհրապարակվի ավելի ուշ: