Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել սոցիալ-տնտեսական ծրագրերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

.

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Մարտունու շրջանում մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարևորել է բոլոր ծրագրերի պատշաճ և ժամանակին իրականացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մանակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: