Սևանա լճում կիրականացվեն ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

.

Կառավարությունն ընդունեց որոշում, որով կապահովվի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 2019 թ. այդ աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները:

Հիմք ընդունելով ժամանակից մեթոդներով իրականացված գնահատման արդյունքները՝ ընթացիկ տարվա համար վերանայվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները. Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի (54,1 հա) և Ծովակի տեղամասի (12,7 հա) ջրածածկ, ճահճային և ցամաքային տարածքներում նախատեսված մաքրման փոխարեն կիրակացվի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ և 4 հա ջրածածկ տարածքների մաքրում։ Այսպիսով՝ մաքրման աշխատանքներ կիրականացվեն 98 հա տարածքում՝ նախատեսված 66.8 հա փոխարեն: Բացի այդ, որոշմամբ նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ 2019թ. բյուջեով հատկացված 117062.0 հազ. դրամ գումարից գնումների շրջանակում կնքված պայմանագրերով տնտեսված 2590.7 հազ. դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց.

 «Այս նախագիծը շատհատկանշական է: Տեսեք՝ հիմա քննարկում ենք և այս տարվա ընթացքում մի քանի անգամքննարկել ենք, որ մենք մեր ծախսերը կարծես 100 տոկոսով չենք կարողանումիրականացնել, և եկամտային մասերում ունենք գերակատարումներ, ծախսային մասերում՝թերակատարումներ: Իհարկե, մեծ հաշվով սա մի փաստ է, որը մեզ մտահոգում է, բայցկարծում եմ՝ այս կարգի նախագծերը նաև ցույց են տալիս այն ետնապատկերը, որում մենքայդ ամենն ունենում ենք: Տվյալ դեպքում մենք ունենք բյուջեից հատկացված գումար, այդբյուջեից հատկացված գումարը նախատեսված էր իքս տարածք մաքրելու համար, բայցհիմա մեր կառավարության սեղանին նախագիծ է, որ այդ գումարով կարելի է մաքրել ավելիշատ տարածք և ինչ-որ գումար էլ վերադարձնել պահուստային ֆոնդ: Քանի որառաջիկայում մենք էլի քննարկելու ենք, իմ գնահատականն այն է, որ մենք ծախսայինմասերը թերակատարում ենք՝ նաև կոռուպցիոն սողանքները փակելու և փակվելուհետևանքով կամ արդյունքում: Իհարկե, սա իր հետ բերում է նաև պրոբլեմներ, բայց մեծհաշվով խոսում է մեր համակարգի շատ լուրջ առողջացման պրոցեսի մասին: Մեծ հաշվով, որքան էլ տեղեկատվությունը վերլուծում եմ, ռիսկեր չեմ տեսնում, որովհետև կարծում եմ, որայդ բոլոր ռիսկերը կառավարելի են, և մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Այլ բան է, որմենք մեր ծախսերի համակարգը, իրոք, պետք է շատ արդյունավետ դարձնենք՝ այնպես, որմյուս տարվանից ընդհանրապես այդ կարգի խնդիր չունենանք»: