Ամուլսարի հարցում պատասխանատվությունը կկիսեն բոլորը, կա՛մ էլ ոմանք վայր կդնեն մանդատները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Իշխանական թիմում Ամուլսարի հարցի վերաբերյալ տարակարծություններն ու քննարկումները լավ են, սակայն նրանք՝ որպես քաղաքական թիմ, որը մասնակցել է ընտրություններին, քվե է ստացել, պետք է հանդես գա մեկ միասնական դիրքորոշմամբ։ 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Բլեյանը կարծում է, որ հարցն ուժով լուծելը ոչինչ չի տա, պետք է լինի հանրային համաձայնությամբ։
«Ո՞վ ասեց, որ ջերմուկցին այնքան անպատասխանատու է, որ չի ուզում լսել փաստարկները։ Եթե չուզենա լսել,  դա վերջն է։ Կառավարությունն ինքն էլ պատասխանատու է իրեն զգում ու հասկանում են, որ սա միակ խնդիր չէ։ Խնդիրը լուծելու մեթոդը պետք է խելացի ընտրվի»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։