Լոռու մարզում վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

.

Օգոստսոի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի սահման-Վանաձոր ավտոճանապարհի Մ6 միջպետական ճանապարհի 26-րդ կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Իշխան Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 78 PO 800 համարանիշի ավտոմեքենայով դուրս էեկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով վարորդ Իշխան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: