Էրդողանը չի բացառել, որ Թուրքիան կարող է ռուսական ինքնաթիռներ գնել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ռուսական SU-35 և SU-57 ռազմական ինքնաթիռներն ամերիկյան F-35 կործանիչների փոխարեն կարող են այլընտրանքային տարբերակ լինել Թուրքիայի համար։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից:

«Ինչո՞ւ չէ, կարող են լինել որպես այլընտրանքային տարբերակ։  Մենք հենց այնպես չէինք անստեղ (Ռուսաստան) գնացել: Այժմ սպասողական վիճակում ենք։ Սպասում ենք վերջնական որոշման։ (F-35-ներից ծրագրից Թուրքիային դուրս թողնելու մասին է խոսքը-խմբ)։ Կարծում եմ մի քանի օրից հեռախոսազրույց կունենամ ԱՄՆ-ի նախագահի հետ։  Նորից այս ամենը օրակարգ կբերենք։ Մենք մեր քայլերը կիրականանցնենք նրանց վերջնական որոշումը իմանալուց հետո։ Այնպես որ, որ մենք սրա վերաբերյալ մտահոգություն չոււնենք։  Այնպիսի իրավիճակում չենք, որ մտածենք, եթե F-35-ները չլինեն, ապա ի՞նչ է լինելու։ Ամեն ինչ էլ կլինի։ Կան շատ շուկաներ, որ մեզ կարող են մատակարարել»,-ասել է  Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կասեցրել էր Թուրքիայի մասնակցությունը F-35-ների ծրագրում ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։ Նախօրեին էլ ամերիկացի պաշտոնյաներից մեկը ասել էր, որ F-35 –ների ծրագրից Թուրքիային դուրս թողնելու գործընթացը  կպահանջի 1 տարի։

Իր հերթին Էրդողանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ, հետաքրքրվել էր ռուսական արտադրության ռազմական այդ ինքնաթիռներով և ցանկություն էր հայտնել դրանք գնել, ինչին Վլադիմիր Պուտինը դրական պատասխան էր տվել։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news