Նամակ՝ նախարարին և վարչապետին․ պահանջը՝ չեղարկել Ռուբեն Հայրապետյանի մասով որոշումը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Ռուբեն

ՀՊՏՀ ուսանողներն ու մի շարք այլ շահառուներ օգոստոսի 29-ին պաշտոնական նամակով դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ բուհի ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի չեղարկման խնդրով։ Նամակը հայտնվել է համացանցում։

Ավելի վաղ նախարարը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Ռ․ Հայրապետյանը հրաժարական կներկայացնի, ինչին հաջորդեց ուսանողների և շրջանավարտների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ ի աջակցություն ռեկտորի։ Ստորագրահավաքը, որի մասնակիցների թիվը հատել է 1900-ի սահմանը, առցանց տիրույթից տեղափոխվեց նյութական իրականություն․ ուսանողները 11 աշխատանքային ժամվա ընթացքում հավաքագրեցին 255 ստորագրություն։

Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում անդրադարձ կա հարազատ բուհում ստեղծված անառողջ դրությանը, բարեփոխումների գործընթացի անարդարացի ընդհատմանը, ակադեմիական ոլորտում առկա համակարգային խնդիրների պատճառով Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ խտրական և ընտրովի արդարադատության կիրառմանը։

Տնտեսագիտական համալսարանի շահառուները հորդորում են նախարարին ունկնդիր լինել սեփական անաչառությանն ու արդարամտությանը՝ համակարգային խնդրի պատասխանատվությունը չդնելով մեկ անձի ուսերին, հետևողական լինել համալսարանում բարեփոխումների գործընթացի արդեն իսկ փաստացի ընդհատմանը և չեղարկել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

1
1

 

1