«Իմ քայլը» խմբակցությունում տրոհումներ են սպասվում. «Փաստ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

ՔՊ

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթին ուշագրավ մանրամաս¬ներ են հայտնի դարձել իշխանական պատգամավորական խմբակցությունում տիրող ընդհանուր իրավիճակից, կամ, այլ ձևակերպմամբ, «խոհանոցից»: Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունում տրոհումներ են սպասվում, որ առկա են մի քանի բևեռներ և այլն: Բանը հասավ նրան, որ, այսպես ասած, «սորոսական» թևի հետ կապված՝ սկսեց շրջանառվել նույնիսկ առանձին՝ «Կանաչների» «խմբակցություն» ստեղծելու գաղափարը: Ահա այս կապակցությամբ թերթի ՔՊ-ական աղբյու¬րը փոխանցել է, որ խմբակցության նեղ շրջանակներում արդեն հաշվարկներ են գնում, թե հնարավոր տրոհումից հետո ինչ թիվ կկազմի «փաշինյանական» բլոկը:

Ըստ նախնական հաշվարկի, պայմանական ասած՝ «սորոսական» «ֆրակցիայի» մեջ հնարավոր է ընդգրկվի մոտ 20 պատգամավոր: Ի դեպ, ըստ լուրերի, սա ևս նախապես մշակված տակտիկա էր, որպեսզի քաղհասարակության իմքայլական հատվածն իշխանության գալուց հետո «պոկվի» Փաշինյանից, դե, իսկ Ամուլսարը բավականին լավ առիթ է այդ գեղեցիկ «բաժանումը» հիմնավոր կազմակերպելու համար:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ խմբակցության «վիրահատությունը» տեղի կունենա մինչև տարեվերջ, այսինքն՝ մինչև նստաշրջանի ավարտը: Ընդ որում, այս¬տեղ առկա է տեսակետների բախում, մի մասի կարծիքով՝ Փաշինյանը մասնակից է այդ մշակված տակտիկային և այսպիսով իր ներսից ընդդիմություն է ձևավորում, մյուս մասի «համոզմամբ»՝ իրավիճակը փաստացի վարչապետի «կանտրոլից» դուրս է գալիս, և վերջինս ամեն ինչ անում է առկա կացությունից դուրս գալու նվազա¬գույն կորուստներով:

Ի դեպ, հաշվի առնե¬լով, որ օրենսդրությունը թույլ չի տալիս նոր խմբակցություն ձևավորել, իսկ, այսպես կոչված, անկախ պատգամավորների կարգավիճակը համակարգված գործունեության համար բարենպաստ չէ, նեղ շրջանակներում քննարկվում է նաև համապա¬տասխան օրենսդրական փոփոխություն¬ներ իրականացնելու հնարավորությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: