Մանդատը վայր դրած պատգամավորին կփոխարինի Երևանի ավագանու անդամը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Էդգար

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը օգոստոսի 29-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից:

Եթե նախկին պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմումից հետո 1 շաբաթվա ընթացքում դիմումը հետ չվերցնի, ապա նրան կփոխարինի Արթուր Մանուկյան՝ «Իմ քայլի» նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն: Նա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, մասնագիտությամբ՝ ռեժիսոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: