Առավոտյան «Lexus»-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ 50-ամյա կինը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

մահ

Օգոստոսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմանում «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան կին հետիոտնի։ Այդ մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։ 

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։