Դիլիջանում տրակտորը շրջվել է, կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Հասարակություն

«911» ծառայությունում օգոստոսի 29-ին, ժամը 14:40-ին  ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Մհեր Մ.-ին (ծնված 1978 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, այնուհետեւ Երեւան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: