Մաղթում եմ անամպ երկինք Արցախի ու Արցախի ժողովրդի համար․ Հրայր Թովմասյանը՝ Բակո Սահակյանին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Հրայր

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

«Մեծարգո՛ պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և անսպառ ուժ և կորով Արցախի Հանրապետության ղեկավարման անչափ պատասխանատու գործում:

Անհնար է գերագնահատել երկու հայկական հանրապետությունների միջև հարաբերությունների կարևորությունն ու երկուստեք ներդրվող Ձեր անկոտրում ջանքերը՝ դրանք ամուր պահելու համար:

Ցանկանում եմ նաև առանձնակի կարևորել Ձեր ակտիվ և կառուցողական դերակատարումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ի նպաստ ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման:

Հարգելի՛ Բակո Սահակի,

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթել երկար տարիների կյանք, ինչպես նաև խաղաղություն և անամպ երկինք Արցախի ու Արցախի ժողովրդի համար»: