Կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքի վրա բռնագանձման նոր իրավունք է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

1

Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս սահմանվել է նոր իրավունք՝ կատարողական վարույթի կողմերի համար:  Այս մասին հայտնում է է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջեւ հասարակ գրավոր ձեւով կնքված համաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում: Ընդ որում, այդ համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում: