Տորոնտոյի կինոփառատոնում կցուցադրվի հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու է Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը Հայկական հեղափոխության մասին:

«Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Ֆիլմը իսկապես շատ լավն է ստացվել և կարծում եմ՝ կունենա միջազգային հաջողություն` մեծացնելով Հայաստանի և հայ ժողովրդի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում»- գրել է վարչապետը:

Հասարակություն