Airbus 321-ը արտակարգ վայրէջք է կատարել՝ թռչուններին բախվելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

1

Սանկտ-Պետերբուրգից դեպի Խուջանդ /Տաջիկստան/ թռիչք իրականացրած «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող Airbus 321-ը, արտակարգ վայրէջք է կատարել՝ թռչուններին բախվելու պատճառով։ Այս մասին հայտնում է Ուրալի տրանսպորտային դատախազությունը։

Թռչունների երամի հետ օդանավի բախումը տեղի է ունեցել Պետերբուրգի օդանավակայանում՝ օդ բարձրանալիս։ Օդանավի մեջ եղել է 193 ուղեւոր, որից 22-ը երեխա, ինչպես նաեւ՝ անձնակազմի չորս անդամները։ Միջադեպի մանրամասները պարզվում են։ Տրանսպորտային դատախազությունը քննություն է սկսել։