Լոռու մարզում գյուղապետն իր երկու որդիների հետ՝ ծեծկռտուքի մասնակի՞ց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

 

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտաի բաժնի հետաքննչակն բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 29-ին ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Լուսաղբյուր գյուղի բնակչի ահազանգի փաստով:

Այդ օրը ոստիկանության Սպիտակի բաժին օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոցում օգոստոսի 27-ին վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ, 56-ամյա Վաչիկ Ե.-ի և 34-ամյա Արամայիս Հ.-ի, 33-ամյա Էդգար Հ.-ի և 29-ամյա Վազգեն Հ.-ի միջև: 

Նշված վայր են մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, ովքեր պարզել են, որ Ա., Է., Վ.. Հակոբյանները ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վաչիկ Ե.-ի մարմնի տարբեր մասերին և դեմքի հատվածում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալներից Արամայիս Հ.-ն նույն գյուղի գյուղապետն է, իսկ Էդգար և Վազգեն Հ.-ն՝ նրա որդիներն են:

Վազգեն Հ.-ն աշխատում Սարալանջի հիմնական դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: