Գագիկ Խաչատրյանն այլևս չունի այն կշիռը, որ հասարակությանը շեղի Ամուլսարի թեմայից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

«Եթե քաղաքական իշխող թիմը տրոհվեց, դա քաղաքական ճգնաժամի կհանգեցնի․ բացառում եմ «Իմ քայլից» նոր ընդդիմություն ծնվի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց»-ի եթերում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

«Թիմում խոշոր որևէ շարժ չկա։ Առայժմ մեկ հոգի է որոշել մանդատը վայր դնել։ Խմբակցությունում պառակտում չկա։ Մենք չենք տեսնում, որ իշխանության ներսում լուրջ խնդիրներ կան, համենայն դեպս առաջին հայացքից դրանք չեն երևում, միգուցե խորքային մակարդակում լինեն։ Յուրաքանչյուր դեպքում իշխանություն լինելը պատասխանատվություն է, իսկ դա պետք է կրես ոչ միայն քո սեփական, այլև թիմի որոշումների համար»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։