Բողոքի ակցիա Տավուշում. Իջևան-Բերդ ճանապարհը փակ է, պահանջում են գյուղապետի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում  պահանջում են գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը։ Բողոքի ակցիաները հասել ենայնտեղ, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ազատամուտցիները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը:

Նրանք հանդիպել են նաև մարզպետ Վահե Ղալումյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև գյուղապետը, որը հերքել է իր հասցեին հնչեցրած մեղադրանքները։

Ազատամուտցիներն ասում են, որ արդեն 10 տարի է՝ ապրում են վախի ու սարսափի մթնոլորտում, գյուղապետը չարաշահումներ է անում, ուրիշի անուններով սոցիալական աջակցություն ձևակերպում։

Մարզպետն առաջարկել է  հարցը լուծել  տեղական հանրաքվեի միջոցով, սակայն դրանից իրավիճակը չի փոխվել, բողոքի ակցիանրեը շարունակվում են: