Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «ԳԱԶել»-ը և Audi-ն. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

.

Օգոստոսի 30-ին՝ ժամը 17:28-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 27-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Սամվել Ա., ծնված 1990 թ.) և «Audi» (վարորդ՝ Հայկ Բ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Audi» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է ճանապարհին հարակից առուն:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Audi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին՝ Ժիրայր Բ.-ին (ծնված 1996 թ.), տեղի ուժերով տեղափոխել են Էջմիածնի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: