Երեւանում իրանցի գործարարից մոտ 26 հազար դոլար հափշտակողը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

/

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները այսօր՝ օգոստոսի 30-ին, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ 50-ամյա Հարություն Համբարձումյանին, հայտնում է Shamshyan.com-ը։

Այս տարվա օգոստոսի 22-ին ոստիկանություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Մոհսեն Հասսան Թոուփչհիփուր Արդալիինը և հայտնել, որ նույն օրը ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի փողոցի 42 հասցեում գործող «Արիա Էսթիլ» ՍՊԸ-ի իր աշխատասենյակից անհայտ անձը կամ անձինք գողացել են 3 մլն 500 հազար դրամ և 14 հազար 500 դոլար:

Իրանցին նշված ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ գումարը աշխատասենյակում եղել է պահարանում սև գույնի պայուսակի մեջ:

Աղբյուրի տեղեկություներով՝ Հ. Համբարձումյանը մոտ 20 տարի եղել է դատապարտված:

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ Հ. Համբարձումյանը ձերբակալվել է: