Ամուլսարի խնդրով պաշտոնանկություններ՝ ՔԿ-ում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

քաղաքական

««Ժամանակ»-ի տեղեկություններով' առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում ԼԼ քննչական կոմիտեում: Պաշտոնանկությունները կապված են հենց Ամուլսարի հետ: Մեզ հասած տեղեկու­թյուններով' պաշտոնանկների ցանկում է լինելու Ամուլսարի վերաբերյալ քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: 

Այս պահին քննարկվում է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի պաշտո­նանկության հարցը: Չի բացառվում, որ Ամուլսարի հարցով պատժվեն նաև նախկին պաշտոնյաներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: