Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

քաղաքական

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից։ 

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Ռոբերտ Սեդրակի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:
Որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝   Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման, հարազատ ժողովրդի պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, հաղթանակների կերտման գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news