Միկրոավտոբուսի վթարից զոհվել է 2 ՀՀ քաղաքացի․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն հիվանդանոցներում են ու մշտական կապի մեջ են այս գիշեր Երևանից Բաթումի մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների ու նրանց բուժող բժիշկների հետ,  տեղեկացնում են դեսպանության լրատվական ծառայությունից։ 

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։

ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով», - ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։