Մոսկվայի օդանավակայաններում 121 չվերթ է հետաձգվել, 9-ը՝ չեղարկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Մոսկովյան օդանավակայաններում այսօր առավոտյան 121 չվերթ է հետաձգվել, 9-ը՝ չեղարկվել։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 07.45-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 28 չվերթ, «Դոմոդեդովո»-ում 26 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 67 չվերթ:

«Ժուկովսկի» օդանավակայանում հետաձգված կամ չեղարկված չվերթներ չկան:

Մոսկվայում այս պահին մառախլապատ  եղանակ է: