Թրամփն իր օգնականին աշխատանքից ազատել է իր դստեր գեր լինելու մասին խոսքերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Մադլեն Վեսթերհաութը նախագահի և իր երեխաների հետ ունեցած հարաբերությունների մասին լրագրողներին պատմելուց հետո ստիպված է եղել լքել պաշտոնը։ Այս մասին գրում է Poitico-ն՝ հղում տալով իր աղբյուրներին:

Նշվում է նաև, որ լրագրողների հետ զրույցում Վեսթերհաութը հայտնել է, որ իր ու Թրամփի միջև հարաբերություններն ավելի լավ են, քան նրա ու իր դուստրեր Իվանկայի ու Տիֆանիի հետ: Բացի այդ, նրա խոսքով, նախագահին դուր չէր գալիս լուսանկարվել Տիֆանիի հետ, քանի որ նրան չափազանց գեր է համարում:

Նա նաև կատակով ասել է, որ Թրամփը չի կարողանում նրան տարբերել ամբոխում:
Անձամբ Թրամփը լրագրողներին պատմել է, որ Վեսթերհաութը լավ աշխատակից էր, սակայն խոստովանել է, որ նրա խոսքերը «մի փոքր վիրավորական էին»: Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ սիրում է իր դստերը: