Գյումրիում սննդային թունավորման դեպքով հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Երեկ երեկոյան Գյումրիում սննդային թունավորման  դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում  է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Երեկ երեկոյան Գյումրիում սննդային թունավորման (մեծ հավանականությամբ) դեպքով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը գիշերվա ընթացքում հասել է 44-ի և մեկ անձ ուղղորդվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Այս պահի դրությամբ հիվանդանոցներում գտնվում են 2 մեծահասակ և 1 երեխա, ովքեր բժիշկների ներկայացմամբ օրվա ընթացքում հնարավոր է դուրս գրվեն։

Ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ»,- գրել է նա։