Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում իրականացվում է հերթապահություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Օգոստոսի 31-ին Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում իրականացվում է հերթապահություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայրում 40 փրկարարի և 5 լեռնափրկարարի կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Նույն օրվա ժամը 23:05-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել:

Օգոստոսի 28-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 46 փրկարար ծառայող, թիվ N զորամասի 50 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղից 26, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից, 1 ջրատար ավտոմեքենա և գյուղի բնակիչներ: Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն: