ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
EuroNews-ը հաղորդում է, որ Հնդկաստանի արևելյան Մահարաշտրա նահանգի քիմիական գործարաններից մեկում պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, վիրավորվել 50-ը։ Պայթյունի պահին գործարանում շուրջ 100 աշխատակից է եղել:Ըստ աղբյուրի՝ 09:30-ի սահմանում նախ պայթել է 200 լիտր քիմիական հեղուկով լի տարան, որից հետո կրակը տարածվել է, և հետևել են այլ պայթյուններ:
Փրկարարները չեն բացառել, որ աշխատակիցների մի մասը կարող է պայթյուններից բռնկված հրդեհի պատճառով արգելափակված լինել գործարանում: