Մոսկվայում առաջիկա օրերին հնարավոր է չվերթներ հետաձգվեն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

.

Մոսկվայում առաջիկա օրերին մառախուղը կարող է դառնալ ավիաչվերթների հետաձգման կամ չեղարկման պատճառ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է “Фобос” եղանակային կանխատեսման աշխատակից Եվգենի Տիշկովեցը:

«Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին գիշերը և լուսաբացին՝ ժամը 3-6-ը ընկած ժամանակահատվածում թանձր մառախուղ կլինի, տեսանելիությունը՝ մեկ կիլոմետրից պակաս: Այնպես որ, թռիչքները կարող է դարձյալ չեղարկվեն»,- ասել է Տիշկովեցը:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ այսօր մառախուղի պատճառով հետաձգվել է 121, չեղարկվել՝ 9 չվերթ

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news