ՊՆ զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վիրավորների թվում մանկահասակ երեխաներ կան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2, 24News

ՊՆ զինծառայող, վրաերթ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երեւանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամը 14։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 25-ամյա Գագիկ Փ-ն իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։

Վրաերթի ենթարկվածը եւ վարորդ Գագիկ Փ-ի ուղեւորներ՝ Երեւանի բնակիչներ, 3-ամյա Սուսաննա Դ-ն եւ մի քանի ամսական Մարիա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գագիկ Փ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news