Դավթաշենի անձնագրային և վիզաների վարչության շենքում 1 օր ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 3-ի ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը՝ ժամը 10.00-ը, կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ զանգվածի՝ 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի՝ 1-31, 33/1, 51/3 շենքերի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Փիրումյան փողոցի, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Միկոյան 25 շենքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: