Նազարբաևի դուստրն ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Նազաբաևա

«Tengrinews.kz»-ն գրում է, որ Դարիգա Նազարբաևան երկրորդ անգամ ընտրվել է Սենատի նախագահ։ Սենատորները գաղտնի քվեարկություն են կատարել և ձայների մեծամասնությամբ պաշտպանել Դարիգա Նազարբաևային, որի թեկնածությունն առաջարկել էր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Դարիգա Նազարբաեւան ծնվել է 1963 թվականի մայիսի 7-ին, ունի բարձրագույն կրթություն։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Ղազախստանի Կիրովի անվան պետական համալսարանը։ Մասնագիտությամբ պատմաբան է, պատմության եւ հասարակագիտության դասախոս։ Աշխատել է Մաժիլիսի փոխնախագահ, զբաղեցրել փոխվարչապետի պաշտոնը, ավելի ուշ եղել է խորհրդարանի Սենատի պատգամավոր։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news