Վախճանվել է սփյուռքահայ հայտնի երգիչ Ադիս Հարմանդյանը

Ադիս Հարմանդյան

Կյանքի 74-րդ տարում Միացյալ Նահանգներում երկարատև հիվանդության հետևանքով վախճանվել է սփյուռքահայ հայտնի երգիչ Ադիս Հարմանդյանը։ 60-ականներին սկսելով ստեղծագորական աշխատանքը՝ Ադիսը, ինչպես սիրում էին նրան կոչել իր երկրպագուները, մի քանի երգերով անմիջապես գրավեց հազարավոր արտասահմանցի, և, ինչու ոչ, հայաստանցի երկրպագուների սրտեր։ «Ծաղիկների աշխարհում», «Աշուն է», «Այլ աչեր կան իմ սրտում» և տասնյակ այլ երգեր դարձել են շատերի համար սիրելի ստեղծագործություններ։