Վրաստանի վարչապետը հանդես կգա հրաժարականի հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2, 24News

Մամուկա Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հանդես կգա կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարությամբ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։

Հայտարարությունը սպասվում է Երևանի ժամանակով 16․00-ին։

Ըստ տեղեկությունների՝ վարչապետի պաշտոնում Բախտաձեին կփոխարինի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան։ ՆԳ նախարարի պաշտոնին կվերադառնա Իրակլի Ղարիբաշվիլին։