Նոր համակարգով սննդի կազմակերպում իրականացնող զորամասերի թիվը հասել է 15-ի․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

զինվոր

Ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասել է 15-ի: Այդ  մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների: Գործընթացը շարունակվելու է հետևողականորեն և մինչև վերջ»,- գրել է վարչապետը: