Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ խոշտանգում է իրականացվում․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Մանվել Գրիգորյանի փաստաբանի խոսքով Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում և ժամ առ ժամ նրա առողջության հետ կապված ֆիքսվում է բացասական դինամիկա։ 

«Գրիգորյանը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ, և նրա հանդեպ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ բոլոր իրավական հետևանքներով»,- նշեց փաստաբանը։ 

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը վստահ է ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սարերի հետևում չէ, և անդրադառնալու է այդ փաստին։