Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2, 24News

Արմեն Սարգսյան.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգույեն Ֆու Չոնգին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև սերտ կապերը կշարունակեն հիմք ծառայել առավել արգասաբեր հարաբերությունների համար, և երկկողմ առևտրի, բազմաոլորտ կապերի խթանմանն ուղղված համագործակցությունը կընդլայնվի։