«Դիարբեքիրի ժողովուրդը չի ճանաչում իր կամքը հաշվի չառնողների իշխանազավթումը». Կարո Փայլան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Կարո

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել սԴիարբեքիրում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) կազմակերպած հանրահավաքից: Վերջինիս նպատակը  իշխանամետ պաշտոնակատար քաղաքապետին պաշտոնազուրկ անելու։

«Դիարբեքիրի ժողովուրդը չի ճանաչում իր կամքը հաշվի չառնողների իշխանազավթումը», - գրել է Փայլանը։

«Կինը կյանք է, մի՛ սպանիր կյանքը», «Չե՛նք լռում, չե՛նք վախենում, չե՛նք ենթարկվում, պայքարո՛ւմ ենք», «Միասին հաղթել ենք, միասին կպաշտպանվենք», «Ֆաշիզմի և պատերազմի դեմ ժողովրդավարություն և խաղաղություն ենք ցանկանում», «Ժողովրդավարական հանրապետության միջոցով քրդական հարցին ժողովրդավարական լուծում»․ գրված է եղել հանրահավաքի պաստառների վրա։

Տեսանյութը՝ այստեղ: