Մերձմոսկովյան շրջանում մոտորանավակը վրաերթի է ենթարկել հայ ջրասուզորդի․ նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակություն

ՌԴ Մերձմոսկովյան շրջանում մոտորանավակը վրաերթի է ենթարկել ջրասուզորդի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի կայքը:

Պատահարի հետևանքով զոհվել է 25-ամյա ջրասուզորդ Տարոն Բաժայանը: Հարվածի արդյունքում ստացած  վնասվածքներն անհամատեղելի են եղել երիտասարդի կյանքի հետ, և շտապօգնությունը չի կարողացելլ փրկել նրա կյանքը:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երևանյան ժամանակով կեսգիշերին՝ Մերձմոսկովյան շրջանի ջրամբարներից մեկում: Մոտորանավակը պատկանում է «Սոհո քաունթրի քլաբ» զբոսանավային ակումբին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news