Երևանի օրերն Արցախում համընկան մեր պետականության համար այս կարևոր օրվա հետ. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Բակո

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի Հանրապետությանը անկախության տոնի առթիվ։

«Առավոտյան Երևանի ավագանու անդամների հետ միասին մասնակցեցինք Արցախի Հանրապետության անկախության տոնական երթին։

Շատ կարևոր է, որ Երևանի օրերը Արցախում համընկան մեր պետականության համար այս կարևոր օրվա հետ։

Շնորհավորում եմ բոլորիս՝ ազատ Արցախի անկախության տոնի կապակցությամբ»: