Կուզեի Բալասանյանի կարծիքը լսել Մարտի 1-ի մասին, երբ գնդակահարվեց 10 ցուցարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

««Իմ քայլում» պատգամավորական մանդատները վայր դնելու շրջան չի սկսվել, ինչը նաև չի բացառում, որ չեն լինի էլի պատգամավորներ, որ մանդատը վայր կդնեն»,- 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը և ընդգծեց, որ դրանք չեն լինի քաղաքական դրդապատճառներով։

«Միգուցե մարդիկ լինեն, որ հասկանան՝ քաղաքականությամբ զբաղվելը ոչ այնքան հաճելի զբաղմունք է և որոշեն զբաղվել իրենց նախկին գործով։ Էդգարին մաղթում եմ հաջողություններ իր ծրագրավորման ոլորտում»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Էդգար Առաքելյանը մանդատը վայր դրեց՝ Ամուլսարի հարցում իշխանության հետ կարծիքների անհամաձայնության պատճառով, պատգամավորը պատասխանեց․

«Քաղաքականության մեջ պետք են ամուր նյարդեր, պետք է դիմանաս անհամաձայնություններին, որովհետև գոյություն ունի թիմ։ Չեմ կարող ասել՝ դա էր դրդապատճառը, թե ավելի վաղ հասկացել էր՝ հաճելի չէ լինել քաղաքական գոծիչ, գուցե Ամուլսարը վերջնական որոշման դրդապատճառը դարձավ։ Ես էլ եմ հաճախ դժվարությունների հանդիպում, բայց ինձ հաճելի է զբաղվել այս աշխատանքով»,-ասաց նա։