Տնօրենի աշխատասենյակից գողացել էր 3,5 միլիոն դրամ և 14 500 դոլար

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Օգոստոսի 22-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում Արցախի փողոցում գտնվող ՍՊԸ տնօրենից հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ իր աշխատասենյակից գողացել են 3.500.000 դրամ և 14.500 դոլար:

ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 13.50-ին, Արցախի փողոցի 50-ամյա բնակիչը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, ՍՊԸ տնօրենի աշխատասեղանի դարակից գողացել է նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է նշված գումարը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 30-ին, ժամը 20.40-ին, Մալյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: