ՀՀ ԶՈւ ԳՇ պետը այցելել է հարավ-արևելյան սահմանագոտի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

քաղաքական

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 30-ին  այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԶՈւ գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարների զեկույցները, տեղում ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, դիրքապահների մարտական պատրաստությանը, դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքների արդյունքներին։ Գլխավոր շտաբի պետը նաեւ զրուցել.է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով, մաղթել խաղաղ ծառայություն։