Սիրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Փաշինյանին. Արթուր Աբրահամ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Արթուր

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր շնորհավորանքի արձագանքներին:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ես շնորհավորել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը: Անկեղծ ասած, սրտանց հարգում և սիրում եմ Հայաստանի բոլոր նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինքս չեմ զբաղվում քաղաքականությամբ, և իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում քաղաքական ենթատեքստեր չկան: Դուք ինձ լավ գիտեք՝ քաղաքականությունն իմը չէ, ես սպորտի մարդ եմ և ազգի տղա:

Առաջարկում եմ չքաղաքականացնել իմ այս կամ որևէ շնորհավորանք, բարեմաղթանք, խոսք, հանդիպում: Այսքանը: Թո՛ղ մեր երկրում հաղթեն արդարությունն ու արդար դատավարությունը, իսկ մեր սրտերում՝ անկեղծությունն ու ազնվությունը: Լինենք բարի ու հանդուրժող միմյանց հանդեպ: Հպարտ եմ, որ հայ եմ:

Ձեր՝ Արթուր Աբրահամ»:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ շնորհավորական ուղերձ հղելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Սիրված բռնցքամարտիկի շնորհավորանքը քննադատությունների պատճառ է դարձել համացանցում և յութուբյան էջում։

Տեսանյութը՝ ստորև։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news