Լիահույս եմ, որ Էդգար Առաքելյանը մանդատը վայր չի դնի. Վարազդատ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Մենք պատգամավորներով տարբեր հարցերի վերաբերյալ կարող ենք ունենալ տարաձայնություններ, և դա նորմալ է։ Բայց մի հարցում տարաձայնություն չունենք. դա այն է, որ մեր երկրի առաջընթացի համար պետք է միասնական լինենք։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Ինչ վերաբերում է Էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը, Կարապետյանը հույս է հայտնել, որ գործընկերն այդ քայլը չի անի։

Մանրամասները՝ տեսանյութում