Վարորդը «BMW X5»-ը վարել է առանց հաշվառման համարանիշերի․ նա բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Օգոստոսի 30-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելիս, Նանսենի փողոցում նկատել են առանց հաշվառման համարանիշերի շահագործվող «BMW X5» ավտոմեքենա։

Ոստիկանների պահանջով վարորդը կանգնեցրել է մեքենան ու հայտնել, որ վարորդական իրավունքի վկայական չունի։

«BMW»-ի վարորդը, մեքենայով հանդերձ բերվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Երիտասարդի ինքնությունը պարզելուց հետո հրավիրվել է ճանապարհային ոստիկանության կարգախումբ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։